16.11.2017|
11:39
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հանդես եկավ աշխարհում թերևս միակ փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) կազմով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի քառյակը կրում է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անունը։